Գլխավոր ՀՀ ԱԻՆ Նախագիծ. Կառավարությունն առաջարկում է 2019-ի պետբյուջեով ԱԻՆ-ին հատկացնել 10,786 միլիարդ դրամ

Նախագիծ. Կառավարությունն առաջարկում է 2019-ի պետբյուջեով ԱԻՆ-ին հատկացնել 10,786 միլիարդ դրամ

1505
Տարածել

Սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ըստ նախագծի, եկող տարվա համախմբված բյուջեն կունենա 1,533 տրիլիոն դրամ եկամուտ, 1,685 տրիլիոն ծախս: Պակասուրդը՝ 151 միլիարդ դրամ: Ըստ նախագծի, 2019 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է ստանա 10,786 միլիարդ դրամ:

Այս գումարով կիրականացվեն հետեւյալ ծրագրերը.

  1. Փրկարարական ծառայություններ եւ արտակարգ իրավիճակների արդյունավետ արձագանքում՝ 7,408 միլիարդ դրամ:
  2. Հիդրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթներից եւ կլիմայական ռիսկերից բնակչության եւ տնտեսության պաշտպանություն, հիդրոօդերեւութաբանական տեղեկատվության պարբերական եւ ժամանակին հրապարակման եւ հասանելիության ապահովում՝ 1,284 միլիարդ դրամ:
  3. Տեխնիկական անվտանգության կանոնակարգում, արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործմամբ պայմանավորված տեխնածին վթարների եւ դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը պատճառվող վնասների ռիսկերի նվազեցում՝ 46,297 միլիոն դրամ:
  4. Արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացում, բնակչության տեղեկացվածության մակարդակի բարելավում՝ 113,581 միլիոն դրամ:
  5. Սեյսմիկ պաշտպանություն՝ 880,666 միլիոն դրամ:
  6. Պետական աջակցություն Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ 7,721 միլիոն դրամ եւ այլն:

Կառտավարությունն առաջարկում է արտակարգ իրավիճակների ոլորտի որոշ ծրագրեր իրականացնելու համար գումար տալ այլ կառույցների: Օրինակ մարզերի դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման համար տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը հատկացնել 9,5 միլիարդ դրամ: