Գլխավոր Ուսուցողական նյութեր ՃՊԿԱ մշակույթի կենտրոնը ընդունելություն է հայտարարում (լուսանկարներ)

ՃՊԿԱ մշակույթի կենտրոնը ընդունելություն է հայտարարում (լուսանկարներ)

373
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնը հայտարարում է ընդունելություն: Մեր կենտրոնի հմուտ մասնագետների օգնությամբ ձեր երեխան կտիրապետի բեմական հմտություններին, կզարգացնի մարմնի ճկունությունը, կսովորի լավ նկարել, կմասնակցի ցուցահանդեսների եւ այլ նախագծերի:

Կենտրոնում գործում են հետեւյալ խմբակները.

  • ժողովրդական պարեր (հայկական եւ այլ ազգերի)

    ·  լատինաամերիկյան պարեր

    ·  Միլեն-շոու բալետի խումբ (ժամանակակից եւ ժողովրդական պարեր)

    ·  նկարչություն եւ բաթիք (նկարչություն գործվածքի վրա, ապակու եւ կերամիկայի նախշանկար)

    ·  թատրոն ստուդիա (բեմական խոսք, բեմական շարժում) 5 տարեկանից

    Աաջին դասն անվճար  է, ավարտողներին տրվում է վկայական:

Հասցեն՝ քաղաք Երեւան, Գլինկայի 13 (հրշեջ կայանի հարեւանությամբ)

Հեռախոս՝ 010 55 11 87 , 091 55 87 11

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի սաները բազմաթիվ միջոցառումների են մասնակցել: Մասնավորաբար.

«Կրթություն եւ կարիերա 2017» արդեն 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության բակում կազմակերպված միջոցառում

«Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոն եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղ

Տարբեր գյուղեր