Գլխավոր Վերլուծություն ՄԱԿ. ԱՌԿ ոլորտում ներդրումը նոր հնարավորություն գործարարների համար

ՄԱԿ. ԱՌԿ ոլորտում ներդրումը նոր հնարավորություն գործարարների համար

228
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մամի Միզութորին հայտարարել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումները գործարարների համար նոր հնարավորություն է: Ըստ նրա, ԱՌԿ ոլորտում պատասխանատվությունը բավարար չէ, պետք է նախապատրաստվել եւ կանխել աղետները:

Ըստ ՄԱԿ-ի վիճակագրության, ամեն տարի աղետների հետեւանքով աղքատ է դառնում 26 միլիոն մարդ, միայն 2017 թվականին բնական աղետների պատճառով տեղահանվել է 11,2 միլիոն մարդ, իսկ վերջին 18 տարում աղետները մոլորակի տնտեսությանը 2,5 տրիլիոն ԱՄՆ դոլարի վնաս են տվել: Նույն վիճակագրության համաձայն այսօրվա իրականության մեջ տարեկան 6 տրիլիոն ԱՄՆ դոլար է պետք ռիսկերը մեղմելու, նվազեցնելու եւ կառավարելու համար: Պատահական չէ, որ ՄԱԿ-ի որոշմամբ, հոկտեմբերի 13-ի՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա այսօրվա թեման է՝ «Աղետների բերած տնտեսական կորուստների նվազեցում»:

Հայաստանն ունի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում մասնավոր ներդրումների փորձ: 

Սրանից բացի, մշակվում է Աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հայեցակարգ: