Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

442
Տարածել

Սեպտեմբերի 13-19-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ վեց երկրաշարժ: Սեպտեմբերի 13-ին 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում, Ծնորի քաղաքից 46 կմ հարավ: Սեպտեմբերի 16-ին Թուրքիայի Բիթլիզ քաղաքից 24 կմ դեպի հարավ-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Վրաստանում, Թբիլիսի քաղաքից 16 կմ դեպի հարավ-արեւելք: Սեպտեմբերի 17-ին եւ 18-ին եւս երեք երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Վան եւ Սարայ քաղաքների մատույցներում:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ. Սեպտեմբերի 16-ին 6,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում, Ֆիջի կղզում` Սուվա քաղաքից 803 կմ դեպի հարավ, իսկ Սեպտեմբերի 18-ին 6 մագնիտուդով երկրաշարժ Հարավարեւմտյան hնդկական լեռնաշղթայի տարածքում:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ