Գլխավոր Վերլուծություն Օգոստոսի խոշոր հրդեհները

Օգոստոսի խոշոր հրդեհները

765
Տարածել

2018 թվականի օգոստոսին ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 444 հրդեհ` 190 միլիոն դրամի նյութական վնասով: Վնասվածք է ստացել 1 մարդ:

Խոշոր հրդեհներից են`

  1. 1 օգոստոսի, Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի, «Սազագրո» ընկերության սառնարանային շինություն: Նյութական վնասը՝ 150 200 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  2. 1 օգոստոսի, Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղամասար, «ԳԱԶ 53» ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 3 555 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` բաց կրակ:
  3. 2 օգոստոսի, Տավուշի մարզ, գյուղ Բերդավան, այգիներ: Նյութական վնասը՝ 6 092 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` սահմանից տարածված կրակ:
  4. 19 օգոստոսի, Կոտայքի մարզ, գյուղ Գեղադիր, «Էկո վիլիջ ռեզորդ» ընկերության թոնրատուն: Նյութական վնասը՝ 3 960 500 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:
  5. 21 օգոստոսի, Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, տնամերձ տարածք: Նյութական վնասը՝ 10 600 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ պարզաբանվում է:

 

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն