Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել բանալին

Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել բանալին

528
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 550 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է մոտ 300 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Բուսածածկ տարածքների խոշոր հրդեհներներից են. Սյունիքի մարզ Արեւիս-Թանահատ գյուղերի խաչմերուկում 500 հա, Սրաշեն գյուղում՝ 10 հա, Եղեգ գյուղի մոտակա անտառում՝ 30 հա, Արագածոտն՝ Արագածավան գյուղում՝ 6 հա, Հացաշեն գյուղում՝ 80 հա, Կոտայք Չարենցավան 7 հա, Վայոց ձոր, Գոմք գյուղի մոտակայքում՝ 18 հա, Արարատ, Վեդի-Շաղափ ավտոճանապարհին՝ 15 հա, Գեղարքունիք՝ Վարդաձոր գյուղում՝ 10 հա եւ այլն: Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի մատույցների անտառում հրդեհաշիջմանը բացի փրկարարներից մասնակցել է նաեւ անտառտնտեսության 4 աշխատակից եւ ազատ հերթափոխից 3 հրշեջ-փրկարար:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 110 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: 6 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն կեսգիշերն անց ահազանգ են ստացել, որ Ադոնցի փողոցի շենքերից մեկում մի բնակարանի դռան բանալին ընկել է վերելակի հորանը, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել բնակարանի դռան բանալին: