Գլխավոր Ուսուցողական նյութեր «Փարիզ-2020» համաժողովին ընդառաջ. Անցնել կանաչ տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգայի

«Փարիզ-2020» համաժողովին ընդառաջ. Անցնել կանաչ տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգայի

644
Տարածել

2015-ի դեկտեմբերի 1-12-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիային միացած պետությունների 21-րդ համաժողովը, որին մասնակցում էր 196 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Ընդունվեց համաձայնագիր, որով երկրները պարտավորվեցին կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, անցնել կանաչ տեխնոլոգիաների, իրականացնել անտառապահպանման եւ անտառվերականգնման աշխատանքներ եւ այլն:

Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության պայմաններում տնտեսության հանձնաժողովի կազմած զեկույցի համաձայն, միայն 2017 թվականին կլիմայի փոփոխությամբ պայմանավորված արտակարգ դեպքերից մոլորակի բնակչությունը 320 միլիարդ ԱՄՆ դոլարի վնաս է կրել:

«Դեռ բավարար չէ կլիմայի փոփոխության դեմ պայքարի մակարդակը, իսկ որ կայուն զարգացումն ու կլիմայի փոփոխությունը փոխկապակցված են՝ միանշանակ է», — հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

ՄԱԿ-ը բոլոր պետություններին կոչ է անում հրաժարվել արդյունահանվող էներգակիրներից՝ նավթ, ածուխ եւ այլն ու անցնել կանաչ տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգայի՝ արեւի, քամու կայաններ եւ այլն: Ըստ ՄԱԿ-ի հետազոտությունների անտառվերականգնման համար ներդրված մեկ դոլարը կարող է 30 դոլար տնտեսական օգուտ ապահովել: Վերականգնվող էներգիայի անցնելու հարցում առաջատար է Բանգլադեշը: Այստեղ արդեն 4 միլիոն տուն լուսավորվում է արեւի էներգակայանների միջոցով:

ՄԱԿ-ը նախատեսել է եկող տարի սեպտեմբերին Լեհաստանում անցկացնել կլիմայի փոփոխությունների վերաբերյալ համաժողով, որը կդառնա «Փարիզ-2020» համաժողովի նախապատրաստական փուլը:

Վերջին տարիներին ակտիվացել են կլիմայի փոփոխությունների վերաբերյալ միջզազգային հավաքները: Մեկն էլ  «Մեկ մոլորակ»  համաժողովն էր:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ