Գլխավոր Վերլուծություն Հուլիսի արտակարգ դեպքերը

Հուլիսի արտակարգ դեպքերը

388
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հուլիս ամսին իրականացրել են 3639 ելք: 2023 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 903՝ կենցաղային կանչ, 160՝ կեղծ ահազանգ, 553՝ այլ դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կատարված ելքերի քանակն աճել է 1106-ով: Արտակարգ դեպքերից զոհվել է 40 մարդ (այդ թվում՝ 7 կին եւ 3 երեխա), տուժել՝ 1224 մարդ (այդ թվում՝ 338 կին եւ 242 երեխա): 2017 թվականի հուլիսի համեմատ զոհվածների թվաքանակի նվազել է մեկով, տուժածներինը՝ աճել 176-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1745 ահազանգ (2017 թվականի հուլիսին՝ 929 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 1477 դեպքում (2017 թվականի հուլիսին՝ 726 դեպք): 134 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2017 թվականի հուլիսին՝ 83), 27 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհներից զոհվել է մեկ, տուժել՝ 11 մարդ:

Երեւանում գրանցվել է 589 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Կոտայքի գյուղերում՝ 120 եւ քաղաքներում՝ 205: Ամենաքիչը տուժել են Գեղարքունիքի քաղաքները՝ 7: Հրդեհների մեծ մասը՝ 1042, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 127, առանձնատուն՝ 74, բնակելի շենք՝ 47, տրանսպորտային միջոց՝ 38, կրկապ-տնակ-ավտոտնակ՝ 29 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

Հանրապետությունում 2018 թվականի հուլիս ամսին գրանցվել է 447 ՃՏՊ՝ 102-ով ավելի քան 2017 թվականի հուլիսին:  ՃՏՊ-ներից զոհվել է 32, տուժել՝ 619 մարդ: 2017 թվականի հուլիսի համեմատ տուժածների թվաքանակն աճել է 108-ով, զոհերինը՝ նվազել 2-ով:

ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 241 դեպք, բախումներն են: 98 դեպք՝ վրաերթ, 53 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 55 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 561 այասՀթունավորում, զոհվել է մեկ, տուժել՝ 577 մարդ: 2017 թվականի նույն ամսվա համեմատ թունավորումների քանակն աճել է 57-ով, տուժածներինը՝ 47-ով, իսկ զոհվածների թվաքանակը նվազել մեկով:

Թունավորումների հիմնական պատճառներն են. 144 դեպք՝ ալկոհոլ, 117 դեպք` դեղորայք, 91 դեպք` քիմիական նյութեր, 26 դեպք` սննդամթերք, 8 դեպք` շմոլ գազ եւ այլն: Թունավորումների մեծ մասը՝ 377 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արմավիրում` 71 դեպք, ամենաքիչը Վայոց ձորում՝ մեկ դեպք:

Փլուզում

2018 թվականի հուլիս ամսին հանրապետությունում գրանցվել է 13 փլուզում, զոհվել է մեկ, տուժել՝ 2 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փլուզումների քանակն աճել է մեկով:

Այլ դեպքեր

2018 թվականի հուլիսին հանրապետությունում գրանցվել է 1 պայթյուն, 1 համաճարակ, 2 տեղատարափ անձրեւ, 3 դարափուլ (փլվածք, գրունտի նստվածք), 5 ուժեղ քամի, 5 կարկուտ, վայրի կենդանիների 6 հարձակում, 6 քարաթափում, եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ