Գլխավոր Ուսուցողական նյութեր UNICEF. Կառավարությունները պետք է մշակեն կլիմայական փոփոխությունների պարագայում երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ

UNICEF. Կառավարությունները պետք է մշակեն կլիմայական փոփոխությունների պարագայում երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ

401
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի՝ UNICEF, ծրագրերի տնօրեն Թեդ Չեյանը վստահ է, որ կլիմայական փոփոխությունները, բնբապահպանական արտակարգ իրավիճակները, եղանակային անոմալիաներն առաջին հերթին հարվածում են երեխաներին:

«Ճգնաժամի, այդ թվումէ եղանակային անոմալիաների ժամանակ երեխաները ամենախոցելի շերտն են: Հատկապես նորածինները, որոնք առավել հաճախ են վարակվում օդի աղտոտվածության հետեւանքով առաջացած վարակներով», — հայտարարել է Թեդ Չեյանը:

Վերջին տարիներին աճել է եղանակային անոմալիաների քանակը ողջ մոլորակում, ուստի պետությունների ղեկավարություններն ու միջազգային հանրությունը պետք է այս պայմաններում երեխաների իրավունքների պաշտպանության հստակ մեխանիզմներ մշակեն, վստահ են UNICEF-ի փորձագետները: Նրանք մի շարք ծրագրեր են մշակել, որոնք առնչվում են կրթությանը, առողջապահությանը,այլ ոլորտների: Ցանկացած երկիր կարող է օգտվել դրանցից: