Գլխավոր Միջոցառումներ ՔՈՓ թիմերի կարողությունների զարգացման հեռանկարներ

ՔՈՓ թիմերի կարողությունների զարգացման հեռանկարներ

1499
Տարածել

Օգոստոսի 22-24-ը Ավստրիայի Հանրապետության հարավային Ֆորարլբերգ նահանգի որոնողափրկարարական ստորաբաժանումում (SARUV Austria) անցկացվեց ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) Քաղաքային որոնողափրկարարական թիմերի համակարգման բլոկի վերաբերյալ դասընթաց, որին մասնակցեցին ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Խաչիկ Շմավոնյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման եւ վիճակագրության բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ալեքսանդր Սահակյանը, Փրկարարական ուժերի վարչության հրշեջ-փրկարարական պատրաստության բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Գարեգին Սաֆարյանը։

Միջոցառման նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի արդի մեթոդական ձեռնարկներին, ուղեցույցերին, ձևաչափերին եւ ղեկավարման փաստաթղթերին, զարգացնել աղետի դեպքում գործելու հմտությունները, ծավալել ՔՈՓ թիմերի համակարգման բլոկ, բարձրացնել փրկարարների պատրաստվածության մակարդակը։

Դասընթացի ավարտին հայկական պատվիրակներն այցելել են Մայնի Ֆրանկֆուրտ եւ Ուլմ քաղաքների տեսարժան վայրերը, Հայաստան վերադարձել մասնագիտական նոր գրականությամբ։

Նշենք, որ դեկտեմբերին՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» միջոցառման շրջանակներում Հայաստանում կկայանա INSARAG-ի որակավորում անցած ՔՈՓ թիմերի եռօրյա վարժանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ