Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

667
Տարածել

Օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է հինգ երկրաշարժ, երեքը օգոստոսի 18-20-ը՝ Իրանի Մակու քաղաքի մատույցներում եւ Խոյ քաղաքից 27 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Մյուս երկու երկրաշարժերը գրանցվել են Թուրքիայի Վան քաղաքից 53 կմ շառավղով սահմանափակված տարածքում:

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է տասներկու երկրաշարժ, որոնցից 11-ը՝ Խաղաղ օվկիանոսում: 6.0 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժեր են գրանցվել ճապոնական Իվոձիմա կղզու տարածքում, Ֆլորես ծովում, Կոստա Ռիկայի Գոլֆիտո, Ֆիջի կղզու Լամբասա եւ Լոմբոկ կղզու Մաթարամ քաղաքների մատույցներում:  Նշենք, որ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով արդեն իսկ զոհվել է առնվազն 506 մարդ:

Երկրաշարժեր են գրանցվել նաեւ Վանուատուի Նորսափ կղզու տարածքում, Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի ափամերձ Բանդոն քաղաքի մատույցներում:

Իսկ օգոստոսի 21-ին Վենեսուելայի Սուկրե նահանգի Կարուպանո քաղաքի մատույցներում գրանցված 7.3 մագնիտուդով երկրաշարժից 25 աստիճանով թեքվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի 200-մետրանոց կիսակառույց երկնաքերը:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ