Գլխավոր Միջոցառումներ Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

269
Տարածել

Օգոստոսի 9-ից 15-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի կողմից գրանցված 30 երկրաշարժերից 4-ը գտնվել է Հայաստանի, 4-ը՝ Արցախի տարածքներում: 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցվել օգոստոսի 10-ին Արցախի Քարվաճառ քաղաքի մատույցներում։

Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է տասը երկրաշարժ, որից հինգը՝ Թուրքիայի Վան քաղաքից 50 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Մնացած հինգ երկրաշարժը տեղի է ունեցել Իրանի տարածքում: Օգոստոսի 10-14-ը 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Սալմաս եւ Արդեբիլ քաղաքների մատույցներում, Խոյ քաղաքից 26 կմ շառավղով սահմանափակված տարածքում:

Տարածաշրջանից դուրս․ Օգոստոսի 10-15-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ Կուրիլյան կղզիների տարածքում, Հյուսիսային Ալյասկայում, Պրադխո-Բեյ բնակավայրից 168 կմ շառավղով սահմանափակված տարածքում, Սանդվիչյան եւ Ալեուտյան կղզեխմբերի տարածքներում: Վերջին տվյալներով՝ նախորդ շաբաթ ուժեղ երկրաշարժից ցնցված ինդոնեզական Լոմբոկ կղզում կա առնվազն 436 զոհ եւ 1300 վիրավոր։

Օգոստոսի 12-ին, 13-ին 4.9 եւ 4.8 մագնիտուդերով երկրաշարժեր են գրանցվել Չինաստանի Յուննան նահանգում, Ջիանգչուան քաղաքի մատույցներում։ Երկրաշարժերի հետևանքով վիրավորվել է 24 մարդ, վնասվել ավելի քան 8000 շինություն: Տարհանվել է մոտ 33 հազար մարդ:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ