Գլխավոր Վերլուծություն Հուլիսի խոշոր հրդեհները

Հուլիսի խոշոր հրդեհները

632
Տարածել

2018 թվականի հուլիսին Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 511 հրդեհ` 117 միլիոն դրամի նյութական վնասով: Զոհվել է 1, վնասվածք է ստացել՝ 11 մարդ:

Խոշոր հրդեհներից են`

  1. 04 հուլիսի, քաղաք Երեւան, Քրիստափորի 64 տուն: Նյութական վնասը՝ 5 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  2. 12 հուլիսի, քաղաք Երեւան, Դուրյան 6, ավտոտնակ: Նյութական վնասը՝ 17 290 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  3. 17 հուլիսի, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, Քրիստափորի 35 տուն: Նյութական վնասը՝ 6 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  4. 21 հուլիսի, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Գորկու 70Ա, «Վանատուր» ռեստորան: Նյութական վնասը՝ 21 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
  5. 24 հուլիսի, Տավուշի մարզ, գյուղ Պտղավան, խաղողի այգիներ: Նյութական վնասը՝ 10 556 700 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ անզգուշություն ծխելուց:

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն