Գլխավոր Սպիտակ-30 Ապրած –չապրած մանկություն

Ապրած –չապրած մանկություն

1262
Տարածել

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը շատ երեխաների կյանք խլեց: Շատ երեխաներ էլ փրկվեցին: Այն օրերին դրսից հազարներով հեռագրեր էին գալիս: Դրսում ապրող հայերն ու օտարազգիները պատրաստ էին երեխաներ որդեգրել, պատրաստ էին նրանց խնամակալը դառնալ, համաձայն էին, որ երեխայի ազգանունը չփոխվի, նա իր բնակավայրի հետ կապը չկտրի, բայց ապրի այլ բնակավայրում, իր նման, գուցե իրենից շատ տուժածների համար բեռ չդառնա:

Եղան դեպքեր, երբ երեխաներն իրենց ծնողներին փրկեցին: Երկրաշարժից փլված տներից մեկի փլատակների տակ մնացած կնոջը նրա անչափահաս երեխան է դուրս հանել: Կինը հետո պատմում է, որ այդ ընթացքում միայն երեխայի ձայնն է լսել. «Մա՛մ, ձեռքերդ առաջ բեր, որ բռնեմ»: Այլ բաներ չի հիշում, սակայն զարմացել է, թե իր դեռահաս երեխային որտեղից այդքան ուժ, որ իրեն քաշելով հանել է փլատակներից:

Այս երեխաները փրկվել են: Ու խաղում են: Դաժան հարվածն  անգամ չի կարողացել նրանցից խլել իրենց մանկությունը: