Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմը խորապես վշտակցում է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատի Սարիգյուղի հատուկ օբյեկտների պահպանության խմբի փրկարար, ավագ սերժանտ, Նարեկ Սուրենի Դավթյանի անժամանակ ողբերգական մահվան կապակցությամբ: Մենք ընտանիքի կողքին ենք եւ կիսում ենք Նարեկ Դավթյանի հարազատների անսահման վիշտը:
Լույս իջնի հոգուդ եւ հանգչիր խաղաղությամբ, Նարեկ: