Գլխավոր Նորություններ Հզորացվում են արտակարգ իրավիճակներում վերատադրողական առողջության պահպանման կարողությունները

Հզորացվում են արտակարգ իրավիճակներում վերատադրողական առողջության պահպանման կարողությունները

1246
Տարածել

Տեղեկացրել ենք, որ Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակների համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարությունների աջակցությամբ 2017 թվականի ապրիլ-հունիս հատվածում Սյունիքի մարզի բուժհաստատությունների աշխատակիցների եւ փրկարարների համար կազմակերպվել է «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» թեմայով հինգ դասընթաց՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Գորիս եւ Սիսիան քաղաքներում: Մասնակցել է 140 բուժաշխատող, 173 փրկարար՝ 150 կին, 169 տղամարդ մարզի բոլոր բուժհաստատություններից եւ փրկարար ծառայության ստորաբաժանումներից: Արդյունքները գոհացուցիչ էին եւ որոշվեց հնարավորության դեպքում ծրագիրը տարածել Հայաստանի այլ մարզերում:

Այս տարվա հուլիսի 21-29 նույն դասընթացը կազմակերպվել է Տավուշի մարզի Իջեւան եւ Բերդ քաղաքներում, մասնակցել է 40 բուժաշխատող, 75 փրկարար: Բուժաշխատողների եւ փրկարարների համար առանձին զեկույցներ են ներկայացվում. «Սեռական եւ վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում», «Միջազգային հիմնական հանձնարարականները  ճգնաժամային իրավիճակներում՝ մոր եւ մանկան առողջության պահպանման համար», «Սեռական բռնության ենթարկված անձանց բժշկական ծառայությունների տրամադրումը», «ՄԻԱՎ-ի կանխարգելումը ճգնաժամային իրավիճակներում», «Կոմպլեքսային ծրագրերի պլանավորումը սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) եւ ՄԻԱՎ ոլորտներում», «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար», «Սեռական եւ վերարտադրողական առողջությունը ճգնաժամային իրավիճակներում», «Նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ աղետների ժամանակ վերարտադրողական առողջության ոլորտի խնդիրները հասցեագրելու համար», «Արտակարգ իրավիճակներում հղի կանանց տրամադրվող անհետաձգելի բժշկական օգնություն»:

Վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված նախնական նվազագույն ծառայությունների փաթեթը արտակարգ իրավիճակների ժամանակ հղիներին եւ ծննդաբերող կանանց անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու առաջնահերթ եւ փոխկապակցված գործողությունների ամբողջություն է: Ըստ վիչակագրության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց 4 տոկոսը հղի կանայք են, հղիների 15 տոկոսն ունի մանկաբարձական բարդություններ, այդ թվում՝ կյանքին սպառնացող խնդիրներ, մոտ 15 տոկոսն ունի կեսարյան հատմամբ ծննդաբերելու անհրաժեշտություն: Աֆրիկայում վերարտադրողական տարիքի 22 կնոջից, իսկ զարգացած երկրներում 7300 կնոջից մեկը մահանում է հղիության եւ ծննդաբերության հետեւանքով: Վերարտադրողական տարիքի՝ սեռական կյանքով ապրող կանանց 75 տոկոսը գոնե մեկ անգամ վարակվել է տեղային եւ անվտանգ որեւէ վարակով:

Այս տարի «Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության նվազագույն ծառայությունների փաթեթ» դասընթացներ կանցկացվեն նաեւ Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքներում: