Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

703
Տարածել

Հուլիսի 19-25-ը ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ ութ երկրաշարժ՝ երեքը՝ Թուրքիայում՝ 3-4 բալ ուժնությամբ՝ Չալդրան, Սարիղամիշ, Վան քաղաքների մատույցներում, հինգը՝ Իրանում՝ 3-5 բալ ուժգնությամբ՝ Մակու, Ահար, Խոյ քաղաքների մատույցներում:
Բացի նշվածից հուլիսի 22-ին 5,4-5,8 մագնիտուդով երեք ուժեղ երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Բենդեր Աբբաս, Քերմանշահ, Կերման քաղաքների մատույցներում: Գրանցվել է 170 հետցնցում։ Ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժել է առնվազն 337 մարդ, ամբողջությամբ ավերվել են 101, վնասվել 850 տարբեր շինություններ:
Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ՝ հուլիսի 19-ին Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիայի Կանդրիան քաղաքից 94 կմ դեպի արեւմուտք:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ