Գլխավոր ՀՀ ԱԻՆ 2018 թվականի առաջին կիսամյակի արտակարգ դեպքերը

2018 թվականի առաջին կիսամյակի արտակարգ դեպքերը

773
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի առաջին կիասմյակում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2018 թվականի առաջին կիսամյակում փրկարարական ստորաբաժանումներն իրականացրել են 9428 ելք (2017 թվականի առաջին կեսում՝  9982 ելք) ելք: 3520 դեպքում փրկարարներն արձագանքել են արտա­կարգ դեպքերի, 3737՝ դեպք՝ կենղացային կանչ, 493՝ կեղծ ահազանգ, 1678՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերի արդյունքում զոհվել է 164 մարդ, այդ թվում՝ 69 կին, 17 երեխա: տուժել է 5015 մարդ, այդ թվում՝ 1322 կին, 801՝ երեխա: Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել են թե արտակարգ դեպքերի, թե դրանց արդյունքում զոհվածների եւ տուժածների քանակները: Փրկարարները 116 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 131 կյանք:

Արտակարգ դեպքերի 92,1 տոկոսը՝ 5594, հրդեհներ են: Մոտավորապես նույնքան, որքան 2016-ին՝ 90,1 տոկոս եւ 2017-ին՝ 91,7 տոկոս: Հրդեհներից բացի գրանցվել են նաեւ 2181 թունավորում, 1711 ճանապարհատրանսպորտային պատահար, 61 փլուզում, 25 երկրաշարժ, 21 ուժեղ քամի, 19 քարաթափում, վայրի կենդանիների 15 հարձակում, 6 տեղատարափ անձրեւ  եւ այլն: