Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

565
Տարածել

Հուլիսի 12-18-ը ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ տաս երկրաշարժ՝ յոթը Թուրքիայում՝ 3-4 բալ ուժնությամբ, երեքը՝ Իրանում՝3-6 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ. հուլիսի 13-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ Վանուատուի Իսանգել քաղաքից 73 կմ դեպի հյուսիս եւ հուլիսի 15-ին 6 մագնիտուդով երկրաշարժ Արաբական ծովի Ադենի ծոցում: Այս երկրաշարժին հաջորդել է 5,9 մագնիտուդով հետցնցում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ