Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

782
Տարածել

2016 թվականի հուլիսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հավատարմագրման եւ լիցենզավորման գործակալությունում գրանցված էր 18 080 արտադրական վտանգավոր օբյեկտ` ԱՎՕ, այս հուլիսին՝ 19173: Վերջին երկու տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է վեց տոկոսով:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ. «Ավանի աղի կոմբինատ»՝ 10, «Արաքսի ավազան»՝ 10, «Քար եւ ավազ» ոչ հանքային հանածոներ՝ 13, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»՝ 17, «Արփա-Սեւան»՝ 26, «Իջեւանի Բենտոնիտ կոմբինատ»՝ 38 եւ այլն: