Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ...

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

801
Տարածել

Հուլիսի 5-11-ը  ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ  մեկ երկրաշարժ. հուլիսի 9-ին Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արեւմուտք:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ յոթ երկրաշարժ: Հուլիսի 5-ին երկու երկրաշարժ Իրանի Մակու քաղաքի մատույցներում, հուլիսի 5-ին եւ 6-ին չորս երկրաշարժ Թուրքիայի Թութակ, Վան քաղաքների մատույցներում, հուլիսի 10-ին մեկ երկրաշարժ 3 Ադրբեջանի Գյանջա քաղաքի մատույցներում:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 մագնիտուդով երկու երկրաշարժ:  Հուլիսի 6-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ Կամչատկայի Օզերնովսկի գյուղից 93 կմ դեպի արեւելք: Հաջորդ օրը՝ 6 մագնիտուդով երկրաշարժ Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ