Գլխավոր Վերլուծություն Հունիսի խոշոր հրդեհները

Հունիսի խոշոր հրդեհները

450
Տարածել

2018 թվականի հունիսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 190 հրդեհ` 42 միլիոն դրամի նյութական վնասով: Զոհվել է 1, վնասվածք է ստացել՝ 3 մարդ:

Խոշոր հրդեհներից են`
1. 08 հունիսի, Արագածոտնի մարզ, գյուղ Մաստարա, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 1 450 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
2. 14 հունիսի, Արարատի մարզ, գյուղ Այնթապ, այգի: Նյութական վնասը՝ 2 425 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ անզգուշություն ծխելուց:
3. 17 հունիսի, Շիրակի մարզ, գյուղ Ախուրիկ, բնակելի տուն: Նյութական վնասը՝ 1 300 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը` կայծակի հարված:
4. 25 հունիսի, քաղաք Երեւան, Մելքոնյան փողոց, «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 17 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրահաղորդալարերի կարճ միացում:
5. 27 հունիսի, քաղաք Երեւան, Անդրանիկի 94, «ԲՄՎ-325» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 3 000 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ գազի արտահոսք:

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն