Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

392
Տարածել

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը  ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ: Հունիսի 30-ին Ադրբեջանի Գյանջա քաղաքի եւ Թուրքիայի Արդահան քաղաքի մատույցներում ուժգնությունը՝ 3-4 բալ, հուլիսի 1-ին՝ Իրանի Խոյ քաղաքի մատույցներում, ուժգնությունը՝ 3 բալ:

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ. հունիսի 30-ին Մեքսիկայում` Սան Պատրիցիո քաղաքի մատույցներում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ