Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

216
Տարածել

Հունիսի 21-27-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 15 երկրաշարժ. չորս երկրաշարժ Ադրբեջանում՝ 3-6 բալ ուժգնությամբ, երկու երկրաշարժ՝ Վրաստանում 3-5 բալ ուժգնությամբ, երկու երկրաշարժ Իրանում՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ 7 երկրաշարժ Թուրքիայում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Հունիսի 27-ին Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում` 2-3 բալ եւ Ստեփանակերտ քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ. Վանուատուի հանրապետությունում:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ