Գլխավոր Միջոցառումներ Երեւանյան հռչակագիր. Խթանել աղետների ռիսկի բացահայտման, գնահատման եւ մոդելավորման լավագույն փորձի տեղայնացումը...

Երեւանյան հռչակագիր. Խթանել աղետների ռիսկի բացահայտման, գնահատման եւ մոդելավորման լավագույն փորձի տեղայնացումը եւ տարածումը

841
Տարածել

Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմն ավարտվեց: Երկու օրում գումարվեց երեք լիագումար եւ չորս աշխատանքային նիստ, լսվեց ավելի քան 20 զեկույց, քննարկվեցին բազմաթիվ հարցեր. դիմակայունության ամրապնդում եւ կայուն զարգացում, ռիսկով պայմամավորված պլանավորում, կորուստների գնահատում ռիսկի վերհանման համար, բնական վտանգի հետեւանքով առաջացող տեխնոլոգիական վթարներ՝ NaTech ռիսկեր եւ այլն:
Ավարտին ընդունվեց հռչակագիր, որը միջազգային հավաքի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Նախարարը հավաքը արդյունավետ համագործակցային կապեր հաստատելու, փորձի փոխանակման լավ առիթ որակեց:
Հռչակագիրն ամբողջությամբ.
«Մենք՝ 2018 թվականի հունիսի 26-ին եւ 27-ին Երեւանում հավաքված Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային պլատֆորմի մասնակիցներս
. Ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցության մեծ նշանակությունը աղետների դիմակայունության ամրապնդման հարցում: Մասնավորապես՝ տվյալների փոխանակման, կարողությունների զարգացման, լավագույն փորձի եւ տեխնիկական փորձագիտության միջոցով:
. Հաստատում ենք աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ 2016 թվականի Դուշանբեի հռչակագրի եւ գործողությունների ծրագրի մասով արձանագրված առաջընթացը:
Մարտահրավերները
Մենք՝ մասնակիցներս, արձանագրում ենք, որ լոկալ մոդելները ենթադրում են քաղաքաշինության եւ կարեւոր ենթակառուցվածքների կետրոնացման պատճառով, տնտեսական կորուստների ռիսկի ավելացում: Կենտրոնական Ասիայում եւ Հարավային Կովկասում աղետների պատճառով հիմնական կապիտալի կորստի ծավալը կարող է աճել ավելի արագ, քան արտադրվող կապիտալը: Մենք գիտակցում ենք կլիմայի փոփոխության հետեւանքով ռիսկային երկարատեւ երեւույթների ավելացման հաճախականությունը: Եվ որ երկրաշարժի ռիսկը ներկայումս աղետների ռիսկի նվազեցման եւ դիմակայունության ամրապնդման լուրջ մարտահրավեր է հանդիսանում:
Աղետները եւ մասնավորաբար փոքրամասշտաբ, աստիճանաբար զարգացող եւ կրկնվող աղետները եւ նաեւ մարդածին աղետները լուրջ վնաս են հասցնում ենթակառուցվածքներին, կենսամիջոցներին եւ էկոհամակարգերին, որոնք հանդիսանում են զարգացման հիմական հենասյուները:
Նման կորուստները եւ վնասներն ավելի են վատթարացնում բնական եւ տեխնոլոգիական վթարներից առաջացող ռիսկերի խոցելիությունն ու ազդեցությունը: Մենք ընդունում ենք ռիսկերի նվազեցման մեխանիզմների հասանելիությունը, հատկապես աղքատ եւ առավել խոցելի հանրության համար: Վտանգավոր նյութեր արտադրող եւ պահեստավորող օբյեկտները բնական վթարներից առաջացած աղետների հետեւանքով շրջակա միջավայր թունավոր նյութերի արտանետման լրացուցիչ ռիսկ են հանդիսանում: Այսպես կոչված NaTech ռիսկերն արժանի են ուշադրության, քանի որ դրանք կարող են հանգեցնել լայնածավալ աղետների:
Հնարավորություններ
Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրները ստանձնել են հատուկ կառուցվածքային ռեֆորմներ, որոնք ներառում են մասնավորեցման եւ տնտեսական դիվեսիֆիկացիայի ծրագրեր: Ռիսկերի գիտակցումով պայմանավորված զարգացումը իրական հնարավորություն է խուսափելու ապագա ռիսկերից եւ ապահովելու երկարաժամկետ տնտեսական աճ: Մենք ընդգծում ենք. հասարակական կարիքների գիտակցում, աղետների ռիսկի նվազեցման համար պետության եւ մասնավոր հատվածի միջեւ գործընկերության ավելացման համար գործարար հնարավորություններ:
Հանձնարարություններ
Ընդհանուր զարգացման համատեքստում մենք որոշում ենք միասին աշխատել եւ կոչ անել բոլոր կողմերին.
. Վերահաստատել Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030թթ. գործողությունների ծրագրի իրականացման վճռականությունը, շեշտը դնելով մինչեւ 2020 թվականի թիրախներին հասնելու վրա: 2030 թվականին զարգացման օրակարգի, այդ թվում Կլիմայի փոփոխության մասին փարիզյան համաձայնագրի, համապատասխան այլ փաստաթղթերին համահունչ եւ նաեւ ճանաչել աղետների ռիսկի նվազեցման գործում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման կարեւորությունը:
. Խթանել աղետների ռիսկի բացահայտման, գնահատման եւ մոդելավորման լավագույն փորձի տեղայնացումը, տարածումը եւ վերջինիս օգտագործումը հանրային կրթության եւ հանրային իրազեկման բարձրացման գործում:
. Ողջունել աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմներ ստեղծելու գործում Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների առաջընթացը եւ կոչ անել ուժեղացնել այն, ներգրավվելով բոլոր շահագրգիռ կողմերին՝ ներառյալ կանանց, երեխաներին, հաշմանդամներին, երիտասարդներին:
. Ստեղծել աղետների կորստի հաշվառման ազգային մեխանիզմներ, որոնք տարանջատված են ըստ վայրի, սեռի, տարիքի, եկամտի մակարդակի տվյալների, ինչը թույլ է տալիս ռիսկի գիտակցումով որոշումներ կայացնել:
. Կոչ անել Միավորված ազգերի կազմակերպությանը, շարունակել աջակցել աղետների ռիսկի նվազեցման գործողությունների իրականացմանը, համապատասխան գործընկերների եւ կազմակերպությունների համագործակցությամբ եւ ողջունել ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի կողմից համակարգվող Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվողականությունը:
. Ընդգծել Ալմաթի քաղաքում արտակարգ իրավիճակների եւ աղետների ռիսկի նվազեցման կենտրոնի հետ համագործակցության խորացման կարեւորությունը, որպես աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի իրականացմանն աջակցող ռեսուրս եւ կարողությունների զարգացման հնարավորություն;
. Խրախուսում ենք տարածաշրջանի բոլոր կառավարություններին եւ դերակատարներին մասնակցել Իտալիայի Հռոմ քաղաքում 2018 թվականի նոյեմբերին 21-23 աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին եւ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում 2019 թվականի մայիսի 13-17 աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմին»:
Երեւան 27 հունիս 2018