Գլխավոր Միջոցառումներ ԱՌՆ ոլորտում Հայաստանն օգտագործում է բոլոր գործիքներն ու ձեւաչափերը

ԱՌՆ ոլորտում Հայաստանն օգտագործում է բոլոր գործիքներն ու ձեւաչափերը

525
Տարածել

Երեկ՝ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմի առաջին օրվա ընթացքում խոսվեց դիմակայունության բարձրացման եւ կայուն զարգացման նպատակով ջանքերի միավորման մասին, կարեւորվեց մտածելակերպի փոփոխությունը, որ բոլորը հասկանան խնդիրը, ներգրավվեն ռիսկերի նվազեցման-կառավարման ծրագրերում եւ նախաձեռնություններում:

Այսօր քննարկվում են աղետների ռիսկի նվազեզման կառավարման ոլորտում տարածաշրջանային համագործակցության, ռիսկերի գիտակցումով աղետակայուն երկիր ունենալու, «Բոլորի համար» հասարակություն ունենալու հարցերը: Հայաստանի ներկայացուցիչները նշեցին, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Հայաստանն օգտագործում է բոլոր հասանելի գործիքներն ու ձեւաչափերը՝ տարածաշրջանային, միջազգային, երկկողմ, հաջողությամբ աշխատելով թե Ասիայի երկրների հետ՝ ապացույց այս հավաքը, թե Եվրոպայի հետ, ապացույց Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում իրականացվող «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում»՝ PPRDEAST, ծրագրին ակտիվ մասնակցությունը: Հայաստանը ակտիվ է նաեւ Միավորված ազգերի կազմակերպության մակարդակով իրականացվող ծրագրերում:

Աղետների ռիսկի նվազեցումը մարդասիրություն է, աշխարհաքաղաքական շահերի եւ հետաքրքրությունների հետ կապ չունի եւ պետք է իրականացվի առանց քաղաքական սահմանափակումների, վստահության հիմքի վրա, վստահ են Հայաստանում:

Ղրղզստանն ու Ղազախստանը ստեղծել են արտակարգ իրավիճակների եւ աղետների ռիսկի նվազեցման միասնական կենտրոն: Աֆղանստանը այստեղ դիտորդ է: Կենտրոնի աշխատանքներով հետաքրքրված են միջազգային կառույցները: Վաղը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կենտրոնի հետ համագործակցության հուշագիր կստորագրի:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ