Գլխավոր Միջոցառումներ Հայաստանի ԱԻՆ-ը եւ ՊՆ-ն համագործակցում են ԱՌՆ ոլորտում

Հայաստանի ԱԻՆ-ը եւ ՊՆ-ն համագործակցում են ԱՌՆ ոլորտում

1844
Տարածել

Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմին մասնակցող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ աղետների ռիսկի նվազեցման հարցում ՊՆ-ն համագործակցում է ԱԻՆ  հետ: Օրինակ զինված ուժերը մասնակցում են աղետների հետեւանքների վերացմանը: Եվ ի հավելումն. «Պատերազմները մարդածին աղետներ են, պաշտպանության նախարարությունում զբաղված ենք այդ աղետի ռիսկի նվազեցմամբ»:
Դավիթ Տոնոյանը ասաց նաեւ թե ինչպես են դա անում. Ճիշտ հետախուզության վարում, ինժեներական կառուցվածքներ, ռիսկի կանխատեսումներ, անձնակազմի պատրաստվածություն եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ