Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

512
Տարածել

Հունիսի 14-20 ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ, որից վեցը Իրանի տարածքում: Հունիսի 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, Իրանի Մարանդ, Մակու, Ահար քաղաքների մատույցներում գրանցվել ենէ 3-5 բալ ուժգնությամբ երկրաշարժեր: Երեք երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում. Հունիսի 14-ին, 16-ին, 17-ին՝ Վան եւ Սարայ քաղաքների մատույցներում:

Տարածաշրջանից դուրս 6 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ տեղի չի ունեցել:

Հունիսի 17-ին Ճապոնիայի Օսակա քաղաքից 16 կմ դեպի հյուսիս տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժից հետո երկու օրում գրանցվել է 35 հետցնցում: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է 5 մարդ, 395-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Օսակա եւ Հյոգո պրեֆեկտուրաներում առանց էլեկտրականության մնացել է մոտ 170 հազար տուն եւ բնակարան: Երկրաշարժի գոտում բացվել է ավելի քան 395 տարհանման կետ: Երկրաշարժի հետեւանքով խափանումներ են եղել երկաթուղային եւ ավիա տրանսպորտի աշխատանքում:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ