Գլխավոր Միջոցառումներ Մեկնարկում է «Քաղված դասեր» հավաքի Հայաստանի փուլը

Մեկնարկում է «Քաղված դասեր» հավաքի Հայաստանի փուլը

1259
Տարածել

2017 թվականի սեպտեմբերի 17-21-ը Հայաստանի փրկարարների 14 հոգանոց թիմը, 10 այլ երկրի փրկարարների հետ մասնակցեց Մոլդովայում անցկացված «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (PPRD East-2) ծրագրի շրջանակներում EU MOLDEX 2017 առաջին միջազգային դաշտային վարժանքին: Դաշտային վարժանքից հետո որոշվել էր, որ արդյունքների ամփոփ եզրակացությունը պատրաստ կլինի 2018-ին: Այսօրվանից մինչեւ հունիսի 21-ը Երեւանում անցկացվելու է «Քաղված դասեր» հավաքի մեր մասը: Նման հավաքներ արդեն անցկացվել են Վրաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայում: Հայաստանի «Քաղված դասերը» շարքի վերջին հանդիպումն է: