Գլխավոր Ուսուցողական նյութեր ԱՌՆ գլոբալ 6 համաժողովին ընդառաջ

ԱՌՆ գլոբալ 6 համաժողովին ընդառաջ

520
Տարածել

2019 թվականի մայիսի 13-17-ը Շվեյցարիայում, Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո կայանալիք Աղետների ռիսկի նվազեցման 6-րդ գլոբալ համաժողովին ընդառաջ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարությունը հրապարակել է համաժողովի ժամանակ քննարկվելիք հարցերի ցանկն ու բոլորին՝ պետություններ, շահագիգիռ կազմակերպություններ, փորձագետներ, առաջարկում է ներկայացնել կարծիքներ, այս կամ այն հարցի քննարկմանը միանալու պատրաստակամության վերաբերյալ: Ցանկալի է ներկայացնել մինչեւ երեք աշխատանքային քննարկման՝ նստաշրջանի մասնակցելու հայտ: Կարծիքների ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է: Մինչեւ հունիսի 29-ը բոլոր հայտերը կամփոփվեն, որից հետո կձեւավորվեն նույն հարցով հետաքրքրված կառույցների եւ անձանց թիմերը, որոնք էլ համացանցային շփման միջոցով կմշակեն իրենց աշխատանքների ձեւաչափը:

ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարությունը նախատեսում է անցկացնել 16 նիստ. «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի՝ 2015-2030 գործողությունների ծրագիր», աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություններ, աղետների ռիսկի նվազեցման գործում կանաչ եւ նորարարական տեխնոլոգիաների դերը, ռիսկերի կառավարման միասնական համակարգ, էկոհամակարգեր, ջրային ռիսկեր, կլիմայական փոփոխություններ, ազդարարման համակարգեր եւ այլն: