Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Բաց վնասվածքներ. Պատռած վերքեր

Բաց վնասվածքներ. Պատռած վերքեր

1916
Տարածել

Պատռած վերքերն ունենում են անհարթ եզրեր: Դրանք հաճախ առաջանում են այն մասերում, որտեղ ոսկրերը մաշկին մոտ են, օրինակ` ճակատին, կզակի շրջանում, սրունքի առաջային մակերեսին եւ այլն: Պատռած վերքը դժվար է լավանում, իսկ լավանալուց հետո կարող է կոպիտ սպի մնալ:

Պատռած վերքի դեպքում առաջին օգնությունը:

Վերքի վրա անձեռոցիկ տեղադրեք, վիրակապեք եւ դադարեցրեք արյունահոսությունը: Ձեռք մի տվեք արդեն տեղադրած վիրակապին կամ անձեռոցիկին: Եթե այն ներծծվում է արյունով, վրայից տեղադրեք նորը եւ վիրակապեք: Հակառակ դեպքում արյունահոսությունը կարող է վերսկսվել կամ ուժեղանալ:

Վիրակապելուց հետո դիմեք արագ արձագանքման ծառայություններ:

ՀԻՇԵՔ,

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: