ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի այս տարվա ընդունելության ծրագրի համաձայն ակադեմիայի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագիր մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, հետեւյալ մասնագիտությունների գծով՝
Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)
Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)
Փրկարարական գործ
Կառավարում (Ճգնաժամային կառավարում)
Կիրառական սեյսմոլոգիա:
Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն) մասնագիտության մասին առավել մանրամասն՝ այստեղ