ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 19-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից մեկը գտնվում է Հայաստանի տարածքում: Մայիսի 26-ին Գառնի գյուղի մատույցներում գրանցվել է 1,8 մագնիդուտով երկրաշարժ:
Տարածաշրջանում 9 երկրաշարժ է գրանցվել, որից վեցը՝ Թուրքիայում, երեքը՝ Իրանում: Մայիսի 25-ին, 26-ին, 29-ին եւ 30-ին Թուրքիայի Վան, Սարայ, Կարս եւ Իգդիր քաղաքների մատույցներում գրանցվել են 2,3-3,9 մագնիտուդով երկրաշարժեր: Մայիսի 24-ին, 26-ին եւ 29-ին 2,4-3,9 մագնիդուդով երկրաշարժեր են գրանցվել Իրանի Խոյ եւ Մարանդ քաղաքի մատույցներում:
Տարածաշրջանից դուրս 6 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ