Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ նվագախումբը՝ Գրան-պրի մրցանակակիր

ԱԻՆ նվագախումբը՝ Գրան-պրի մրցանակակիր

2448
Տարածել

Հունիսի 2-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա «Վերածնունդ» 10-րդ միջազգային մրցույթ փառատոնի փակման արարողությունը։ Գալա համերգի շրջանակում կհայտարարվեն հաղթողների անունները։ Յուրաքանչյուր կատարող հանդես կգա մեկ ստեղծագործությամբ։

Մրցույթի «Զինվորական նվագախումբ» անվանակարգում Գրան-պրի մրցանակին արժանացել է Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը։

Առաջիկայում նվագախումբը հաշվետու համերգով կնշի իր գործունեության 8-ամյակը։ Այդ մասին՝ առաջիկայում:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Սա ԱԻՆ փողային նվագախմբի հերթական հաջողությունն է: Անցած տարի նվագախումբը «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում առաջինն էր: