Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ուժեղացված հսկողություն «Վերջին զանգի» առիթով

Ուժեղացված հսկողություն «Վերջին զանգի» առիթով

1191
Տարածել

Մայիսի 25-ը հանրապետության կրթական հաստատություններում կկազմակերպվի «Վերջին զանգ» հանդիսությունը։ Տոնի շրջանակներում ժամը 20։00-ին Երեւանի Ազատության հրապարակում կմեկնարկի համերգային ծրագիր: Երեւանի փրկարարական վարչության թիվ 3 եւ 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ կհերթապահեն տարածքում՝ մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Վերջին զանգի» օրվա կապակցությամբ փրկարար ծառայությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում ամեն տարի։