Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Բաց վնասվածքներ. Կտրած վերքեր

Բաց վնասվածքներ. Կտրած վերքեր

907
Տարածել

Կտրած վերքերը հարթ եզրերով վերքերն են: Դրանք սովորաբար առատ արյունահոսում են եւ ցավոտ են:

Մի փորձեք ինքնուրույն մշակել այդ վերքերը: Վերքի վրա անձեռոցիկ տեղադրեք, վիրակապեք և դադարեցրեք արյունահոսությունը:

Ձեռք մի տվեք արդեն տեղադրած վիրակապին կամ անձեռոցիկին: Եթե այն ներծծվում է արյունով, վրայից տեղադրեք նորը և վիրակապեք: Հակառակ դեպքում արյունահոսությունը կարող է վերսկսվել կամ ուժեղանալ:

Վիրակապելուց հետո մի հապաղեք` ահազանգեք արագ արձագանքման ծառայություններ:

ՀԻՇԵՔ.

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: