Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ ներկայացուցիչը մասնակցել է է «Պատրաստվածություն արտակարգ իրավիճակներում» միջազգային դասընթացին

ԱԻՆ ներկայացուցիչը մասնակցել է է «Պատրաստվածություն արտակարգ իրավիճակներում» միջազգային դասընթացին

1408
Տարածել

Ապրիլի 21-ից մայիսի 11-ը Իսրայելում անցկացվել է «Պատրաստվածություն արտակարգ իրավիճակներում» միջազգային հերթական դասընթաց, որին մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության համակարգման եւ որակովարման կազմակերպման բաժնի պետ Բագրատ Վարդազարյանը:

Ըստ Բագրատ Վարդազարյանի, քննարկվել են երկրին սպառնացող արտակարգ իրավիճակներին պատրաստվածության համակարգը, վտանգների կանխարգելման ճանապարհներն ու մոտեցումները, վաղ ազդարարման համակարգի ժամանակակից լուծումները: Հիավիրված էին ավելի քան 20 երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Ղազախստան, Բոսիա-Հերցոգովիա, Հունաստան, Ալբանիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ եւ այլն:

Դասընթացի հիմնական թեման էր. բարդ տարածաշրջանում անկանխատեսելի հարեւանի հարձակման դեպքում պաշտպանության հուսալի համակարգ, ահաբեկչության դեմ պայքար: Հայաստանն էլ Իսրայելի նման բարդ տարածաշրջանում է եւ Իսրայելի փորձը, մասնավորաբար քաղաքացիական պաշտպանության ոլորտում, կարող է ուսանելի լինել: Հայաստանի ներկայացուցչին հատկապես գրավել էր ապաստարանների ցանցը:

Իսրայելի բոլոր խոշոր բնակավայրերում ապաստարանների լայն ցանց կա՝ հիվանդանոցների, կրթական հաստատությունների եւ այլ կառույցների նկուղներում: Արտակարգ իրավիճակում քառահարկ հիվանդանոցը կես ժամում աշխատանքները կազմակերպում է նկուղում: Ավտոբուսների կանգառների մոտ ապաստարաններ կան: Տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործվում են վաղ ազդարարման համակարգը կատարելագործելու համար: Երբ երեխան դառնում է 10 տարեկան, հիմնականում հենց այս տարիքից են երեխաները սկսում մենակ գնալ դպրոց, պետությունը նրան խելացի հեռախոս է տրամադրում՝ smartphone, որում հատուկ հավելված կա: Հավելվածը ցույց է տալիս բոլոր ապաստարանների գտնվելու վայրերը, մոտակա ապաստարանի տեղն ու դրան հասնելու կարճ ճանապարհը: Արտակարգ իրավիճակի դեպքում երեխան արագ հասնում է ապաստարան:

Հասկանալի է, որ ապաստարանների նման ցանց, նման բջջային հավելված ստեղծելու համար ֆինանսական մեծ միջոցներ են պետք: Այլոց փորձի ուսումնասիրությունը համակարգը ստեղծելու առաջին քայլն է:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ