Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ապրիլի արտակարգ դեպքերը

Ապրիլի արտակարգ դեպքերը

441
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները ապրիլին իրականացրել են 1324 ելք՝ 230-ով պակաս քան 2017-ի ապրիլին: 540 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 532՝ կենցաղային կանչ, 76՝ կեղծ ահազանգ, 176՝ այլ դեպքեր: Արտակարգ դեպքերի մեծ մասը՝ 587, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Կոտայքում՝ 78, ամենաքիչը Վայոց ձորում՝ 17: Արտակարգ դեպքերից զոհվել է 24 մարդ (այդ թվում՝ 1 կին եւ 1 երեխա), տուժել՝ 865 մարդ (այդ թվում՝ 226 կին եւ 143 երեխա): Նախորդ տարվա ապրիլի համեմատ զոհերի քանակը նվազել է մեկով, տուժածներինը աճել 43-ով: Փրկարարները 26 մարդու կյանք են փրկել՝ 10-ով ավելի քան 2017 թվականի ապրիլին:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 358 ահազանգ (2017 թվականի ապրիլին՝ 581 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 231 դեպքում (2017 թվականի ապրիլին՝ 460 դեպք): 8 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը, 57 դեպքում ծխապատ գոտին հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: 62 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվը նվազել է 229-ով: Հրդեհներից զոհվել է 3, տուժել՝ 2 մարդ: Նյութական վնասը՝ ավելի քան 51 միլիոն դրամ՝ 37 միլիոնով քիչ քան 2017-ի ապրիլին:

Երեւանում գրանցվել է 122 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Կոտայքում՝ 24: Ամենաքիչը՝ Արարատում, Վայոց ձորում, Տավուշում՝ 6-ական: Քաղաքներում գրանցվել է 178, գյուղերում՝ 53 հրդեհ: Ըստ համայնքների ամենաշատ հրդեհներ գրանցվել են Կոտայքի քաղաքներում՝ 16 եւ Գեղարքունիքի գյուղերում՝ 17: Ամենաքիչը՝ Արարատի քաղաքներում եւ Սյունիքի գյուղերում՝ մեկական:

Այրվել է առավելապես աղբ՝ 79 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել բուսածածկ տարածք՝ 53, տրանսպորտային միջոց՝ 21, բնակելի շենք՝ 19 դեպք, առանձնատուն՝ 16, տնակ-ավտոտնակ՝ 13 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար

2018 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է 314 Ճանապարհատրանսպորտային պատահար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների քանակն աճել է 52-ով: ՃՏՊ-ների գերակշիռ մասը 142 դեպք՝ բախումներն են: 96 դեպք՝ վրաերթ, 37 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջումներ, 39 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: ՃՏՊ-ներից զոհվել է 19, տուժել՝ 415 մարդ: 2017 թվականի ապրիլի համեմատ զոհերի քանակը նվազել է մեկով, տուժածների քանակը՝  աճել 48-ով:

Թունավորում

Հանրապետությունում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 387 թունավորում, զոհվել է 1, տուժել 439 մարդ: 2017 թվականի ապրիլի համեմատ թունավորումների քանակը նվազել է 2-ով, տուժածների քանակը՝ 13-ով,  զոհերինը՝ 3-ով: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 142 դեպք, դեղորայք՝ 95, քիմիական նյութեր՝ 52, շմոլ գազ՝ 29, սննդամթերք՝ 16, բնական գազ՝ 14 եւ այլն:

Թունավորումների մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում՝ 280 դեպք: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Արմավիրում՝ 38, ամենաքիչը Տավուշում՝ 1: Վայոց ձորում եւ Սյունիքում 2018-ի ապրիլին թունավորումներ չեն եղել:

Այլ դեպքեր

2018 թվականի ապրիլին հանրապետությունում գրանցվել է 7 փլուզում, 5 քարաթափում, 3 մերկասառույց, 2 ուժեղ քամի, 1-ական պայթյուն, գրունտի նստվածք, վայրի կենդանիների հարձակում, անասնահամաճարակ:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ