Գլխավոր ՀՀ ԱԻՆ Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար

Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար

2649
Տարածել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին նշանակել է ՀՀ պաշտպանության նախարար:

Դավիթ Տոնոյանը 23 տարի աշխատել է զինված ուժերում: 1994 թվականին սկսելով ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում բաժնի պետից 2010 թվականին դարձել էր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:2017 թվականի փետրվարի 6-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն էր: