Գլխավոր Վերլուծություն Ապրիլի խոշոր հրդեհները

Ապրիլի խոշոր հրդեհները

606
Տարածել

2018 թվականի ապրիլին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 101 հրդեհ`44 միլիոն դրամի նյութական վնասով:

Խոշոր հրդեհներից են՝

  1. 4 ապրիլի, քաղաք Երեւան,  Մուրացան 113, «Սանիտեք» ընկերությանը պատկանող աղբամաններ: Նյութական վնասը՝ 528 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ անզգուշություն ծխելուց:
  2. 8 ապրիլի, քաղաք Երեւան,  Թբիլիսյան խճուղի 1/2, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասը՝ 4 570 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ վառելիքի արտահոսք:
  3. 12 ապրիլի, ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Ձորագյուղ, ավտոտնակ: Նյութական  վնասը՝ 15 440 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ երեխայի խաղալը կրակի հետ:
  4. 17 ապրիլի, քաղաք Երեւան, Սեբաստիա 141/2, «Լեքսուս» եւ «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ: Նյութական վնասը՝ 4 300 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ էլեկտրական հաղորդալարերի կարճ միացում:

23 ապրիլի, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, բնակելի տնակ: Նյութական վնասը՝ 10 080 000 դրամ: Հրդեհի առաջացման պատճառը՝ պարզաբանվում է: