Գլխավոր ՀՀ ԱԻՆ Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է երեք երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է երեք երկրաշարժ

488
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 17-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից երեքը գտնվում են Հայաստանի տարածքում:

Մայիսի 5-ին 2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Երեւան քաղաքից հյուսիս-արեւմուտք հատվածում: Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում: Մայիսի 7-ին, ժամը 1,2 մագնիդտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Տաշիր քաղաքի մատույցներում: Մայիսի 7-ին 1,8 մագնիտուդոց երկրաշարժ է Վարդենիս քաղաքի մատույցներում:

Տարածաշրջանում գրանցվել է 9 երկրաշարժ: Մայիսի 3-ին եւ 8-ին 4 բալ ուժգնությամբ (3,2 եւ 3,0 մագնիտուդ) երկրաշարժեր են գրանցվել Ադրբեջանի Շեքի եւ Աղջաբադ քաղաքների մատույցներում: Մայիսի 4-ին եւ 5-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,7) երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Վան քաղաքի, իսկ մայիսի 6-ին՝ 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4,1) երկրաարժ՝ Աղրի քաղաքի մատույցներում, մայիսի 7-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,9) երկրաշարժ Սարիղամիշ քաղաքի մատույցներում: Աղրիի երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Մայիսի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,7) ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքի մատռույցներում: Նույն օրը 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի Շիրազ քաղաքից 166 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով 82 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մայիսի 8-ին Վրաստանի Բաթումի քաղաքի մատույցներում գրանցվել է 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3,1):

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Մայիսի 4-ին Հավայան կղզիներում՝ 6,9 մագնիտուդով երկրաշարժ: Ապրիլի 26-մայիսի 9 ժամանակահատվածում այդ տարածքում գրանցվել է ավելի քան 689 ստորգետնյա ցնցում՝ 2-5,4 մագնիտուդով: Մայիսի 5-ին Ֆիլիպիններում՝ Պանդան քաղաքի մատույցներում գրանցվել է 6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցում: Մայիսի 9-ին Պապուա Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզում տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ: Նույն օրը Տաջիկստան-Աֆղանստան սահմանային գոտում, Խորոգ քաղաքի մատույցներում գրանցվել է 6,2 մագնիտուդով երկրաշարժ: Մայիսի 6-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սալվադորի Ինտիպուկա քաղաքի մատույցներում: Երկրաշարժի հետեւանքով վիրավորվել է մեկ երեխա, քանդվել 11 տուն, վնասվել ավելի քան 180 շինություն: Երկու օրվա ընթացքում գրանցվել է 274 ստորգետնյա ցնցում, բնակիչները զգացել են դրանցից 37-ը:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ