Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները մոտ 250 կանչի են արձագանքել

Փրկարարները մոտ 250 կանչի են արձագանքել

196
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 70 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Կենտրոն վարչական շրջանների եւ Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված տասնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ջրվեժ-Մասիս ավտոճանապարհի մի հատվածում պայթուցիկ սարք է նկատվել: Հրշեջ-փրկարարները հայտաբերել են 82 մմ տրամագծով ականանետի արկ, սահմանազատել տարածքը եւ հերթապահություն սահմանել: Զինված ուժերի սակրավորները արկը տեղափոխել են զորավարժադաշտ՝ ոչնչացման։

Փրկարարները կազմակերպել են տարբեր թեմաներով վարժանքներ: Դրանցից մի քանիսը.

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչականի «Երեւան City» առեւտրի կենտրոն

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի «Երեւան City» առեւտրի կենտրոն

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի «Ռիո մոլ» առեւտրաժամանցային կենտրոն