Գլխավոր ՀՀ ՆԳՆ Մարտի արտակարգ դեպքերը

Մարտի արտակարգ դեպքերը

569
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի մարտին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտին իրականացրել են 1673 ելք, որից 607` կենցաղային կանչերի, 90` կեղծ ահազանգ եւ այլն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ելքերի քանակը նվազել է 66-ով: Արտակարգ դեպքերից զոհվել է 21 մարդ (այդ թվում՝ 5 կին եւ 2 երեխա), տուժել` 771 մարդ (այդ թվում՝ 200 կին եւ 114 երեխա): Փրկարարները 20 մարդու կյանք են փրկել (2017 թվականի մարտին` 18 կյանք): 2017-ի մարտի համեմատ զոհերի քանակը նվազել է 5-ով, տուճածներինը՝ 34-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 478 ահազանգ (2017 թվականի մարտին՝ 640 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 343 դեպքում (2017 թվականի մարտին՝ 479 դեպք): 66 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ: 2017 թվականի մարտին էլ էր 66 կեղծ ահազանգ գրանցվել: 57-ում՝ ծխապատ գոտին, 12 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհների պատճառած նյութական վնասի չափը՝ մոտ 113,6 միլիոն դրամ՝ 40 միլիոնով ավելի քան 2047-ի մարտին:

Հրդեհների մեծ մասը՝ 228 դեպք, գրանցվել է քաղաքներում, 115 դեպք՝ գյուղերում: Նախորդ տարվա փետրվարի համեմատ քաղաքային հրդեհների քանակը նվազել է 97-ով,  գյուղական հրդեհների քանակը՝ 39-ով: Երեւանում գրանցվել է 148 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռու քաղաքներում՝ 19 եւ Սյունիքի գյուղերում՝ 18: Ամենաքիչը՝ Գեղարքունիքի քաղաքներում՝ 2 եւ Տավուշի գյուղերում՝ 5: Հրդեհների մեծ մասը՝ 109 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 78, առանձնատներ՝ 56, տրանսպորտային միջոցներ՝ 23, կրպակ, տնակ, ավտոտնակ՝ 18 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար

2018 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է 270 Ճանապարհատրանսպորտային պատահար՝ 48-ով ավելի քան 2017-ի մարտին: Այս պատահարներից զոհվել է 16, տուժել 371 մարդ: 2017 թվականի մարտի համեմատ տուժածների քանակն աճել է 41-ով, զոհվածներին քանակը մնացել անփոփոխ: Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը՝ 131 դեպք՝ բախումներն են: 69 դեպք՝ վրաերթ, 30 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջումներ, 40 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորումներ

2018 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է 342 թունավորում, զոհվել է 5, տուժել՝ 393 մարդ: 2017 թվականի մարտի համեմատ թունավորումների քանակը նվազել է 28-ով, տուժածների քանակը՝ 74-ով,  զոհվածներինը՝ 1-ով: Թունավորման հիմնական պատճառներն են. 147 դեպք՝ ալկոհոլ, 69 դեպք` դեղորայք, 39 դեպք` քիմիական նյութեր, 25 դեպք` շմոլ գազ, 17 դեպք` սննդամթերք, 4 դեպք` բնական գազ, 41 դեպք՝ այլ աղբյուրներից: Թունավորումների մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում՝ 239 դեպք: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արարատում` 27 դեպք, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 1 դեպք:

Այլ դեպքեր

2018 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է 9 փլուզում, 2 պայթյուն, 2 հեղեղում, 8 քարաթափում, 8 ուժեղ քամի, 1 ուժեղ կարկուտ, 4 մերկասառույց, վայրի կենդանիների 3 հարձակում, 1 անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ