Գլխավոր Նորություններ Առեւտրային կենտրոնի անվտանգությունը բոլորի շահերից է (լուսանկարներ)

Առեւտրային կենտրոնի անվտանգությունը բոլորի շահերից է (լուսանկարներ)

1387
Տարածել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով իրականացվող «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակի»  շրջանակներում «Հրդեհի դեպքում առեւտրային կենտրոնի աշխատակիցների եւ այցելուների տարհանում» թեմայով վարժանք անցկացվեց Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող «Երեւան City» առեւտրի կենտրոնում: Այս վարժանքների նպատակն է բարձրացնել բնակչության, կազմակերպությունների աշխատակիցների եւ այցելուների պատրաստվածության մակարդակը՝ հնարավոր հրդեհային իրավիճակում գործողությունները ճիշտ կազմակերպելու համար:

«Ռիո մոլ» կենտրոնում կազմակերպված վարժանքին մասնակցում էր վեց մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք՝ Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններից եւ ԱԻՆ արագարձագանքման խումբը: Ընդհանուրմոտ 40 փրկարար: Վարժանքին հետեւում էին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետեր Հովհաննես Եմիշյանը, Արտավազդ Դավթյանը, Երեւանի փրկարարական վարչությանպետ, փ/ծգեներալ-մայորՆերսեսՆազարյանը:

Հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Հրայր Դավթյանի խոսքով, սցենարի համաձայն, հրդեհտ բռնկվել է առեւտրային կենտրոնի առաջին հարկում, առաջինը դեպքի վայր է հասել հատուկ հրշեջ ջոկատը, հետո՝ մնացած ջոկատները:

Վարժանքից հետո ԱԻՆ արչագ արձագանքման խմբի պետ փ/ծ փոխգնդապետ Տիգրան Կոստանյանը ներկայացրեց նախնական գնահատական. առեւտրային կենտրոնի հակահրդեհային ծորակները տեսանելի չեն, մեկը դեղատանն է, ահազանգման համակարգը միայն նկուղում է, նկուղում չկա տարհանման երկրորդ մուտք, վթարային լուսավորություն,տարհանման  ուղղորդող նշաններ, անվտանգության աշխատակիցները չունեն արտակարգ իրավիճակների համար հատուկ հագուստ, անվտանգության ծառայության անձնակազմը քիչ է, մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը կենտրոնի անվտանգության ծառայության անձնակազմը ոչ մի գործողություն չի իրականացրել:

Երեւանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը առեւտրային կենտրոնի ղեկավարությանը հորդորեց փրկարարների հետ սերտ համագործակցության միջոցով սեղմ ժամկետներում վերացնել թերությունները: Առեւտրային կենտրոնի անվտանգությունը բոլորի շահերից է. կենտրոնի սեփականատիրոջ, աշխատակիցների, այցելուների, փրկարարների՝ ողջ քաղաքի:

«Հակահրդեհային պատրաստվածության միամսյակի» շրջանակներում կազմակերպվելու է 20 ուսումնավարժանք հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում: ԴավթաշենիԵրեւան City» առեւտրի կենտրոնումկազմակերպված վարժանքը 17-րդն էր:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Անցած վարժանքներից. Քանաքեռ-Զեյթունի «Երեւան City» առեւտրի կենտրոն

Արաբկիրի «Ռիո մոլ» առեւտրաժամանցային կենտրոն