Գլխավոր ՀՀ ԱԻՆ Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է մեկ երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է մեկ երկրաշարժ

410
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 11-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից մեկը գտնվում է Հայաստանի տարածքում:

Ապրիլի 26-ին, 1,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանաձոր քաղաքի մատույցներում:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ: Ապրիլի 27-ին 4 եւ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3,0 եւ 2,4) երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Իգդիր եւ Արդահան քաղաքների մատույցներում, մայիսի 2-ին՝ 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,8) երկրաշարժ Մուշ քաղաքի մատույցներում: Ապրիլի 30-ին 4-5 բալ (մագնիտուդ 3,5) ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Թասուջ քաղաքի մատույցներում, Մայիսի 1-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2,8) երկրաշարժ՝ Ադրբեջանի Շեքի քաղաքի մատույցներում: Մայիսի 2-ին 7 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 5,2) երկրաշարժ է գրանցվել Իրանի Յասուջ քաղաքից 20 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով 105 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ