Գլխավոր ՀՀ ԱԻՆ Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է չորս երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում գրանցվել է չորս երկրաշարժ

201
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի անցած յոթ օրում գրանցած սեյսմիկ իրադարձություններից 12-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից չորսը գտնվում է Հայաստանի տարածքում:

Ապրիլի  20-ին 1,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Գյումրի քաղաքի մատույցներում, ապրիլի 22-ին՝ 1,8 մագնիտուդով՝ Մարտունի քաղաքի մատույցներում, ապրիլի 23-ին 0,6 եւ 1,6 մագնիտուդով Աշոցք գյուղի եւ Մասիս քաղաքի մատույցներում:

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Ապրիլի 19-ին  եւ 22-ին 3-4 եւ 4 բալ ուժգնությամբ Ադրբեջանում, Շեքի քաղաքի մատույցներում, ապրիլի 20-ին եւ 25-ին Թուրքիայի Վան քաղաքի մատույցներում, ապրիլի 22-ին եւ 23-ին Իրանի Ահար քաղաքի մատույցներում: Ապրիլի 24-ին 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Սամսատ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արեւելք: Ստորգետնյա ցնցումը խուճապ է առաջացրել քաղաքի բնակիչների մոտ: Երկրաշարժի հետեւանքով 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ապրիլի 19-ին Արքայազն Էդվարդի կղզիների ափերի մոտ գրանցվել է 6 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ անվտանգության դեպարտամենտ