Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ աջակցությամբ օգնություն սիրիահայ ընտանիքներին

ԱԻՆ աջակցությամբ օգնություն սիրիահայ ընտանիքներին

192
Տարածել

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը  (ՀԿԽԸ) տեղեկացնում է, որ Հայսատանի եւ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ եւ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցությամբ,  մեկանգամյա մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում բնակվող 1200 սիրիահայ խոցելի ընտանիքի, սննդի փաթեթների տեսքով (ձեթ, բրինձ, հնդկաձավար, խտացրածկաթ)։ Օգնությունը տրամադրվում է ՀԿԽԸ կամավորների միջոցով։