Գլխավոր ՀՀ ՆԳՆ Փետրվարի արտակարգ դեպքերը

Փետրվարի արտակարգ դեպքերը

345
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները փետրվար ամսին իրականացրել են 1198 ելք՝ 500-ով պակաս քան 2017-ի փետրվարին: 445 ելքով փրկարարներն արձագանքել են կենցաղային կանչերի, 73՝ կեղծ ահազանգ եւ այլն: Արտակարգ դեպքերից զոհվել է 20 մարդ (այդ թվում՝ 6 կին եւ 1 երեխա), տուժել` 673 մարդ (այդ թվում՝ 197 կին եւ 112 երեխա): 2017 թվականի փետրվարի համեմատ զոհվածների քա­նակն աճել է 5-ով,  տուժածների քանակը նվազել 42-ով: Փրկարարները 12 մարդու կյանք են փրկել (2017 թվականի փետրվարին՝ 24 կյանք):

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվեց հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 367 ահազանգ (2017 թվականի փետրվարին՝` 274 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 269 դեպքում (2017 թվականի փետրվարին՝ 196 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատ հրդեհների քանակն աճել է 73-ով: Հրդեհներից տուժել է 3 մարդ (2017 թվականի փետրվարին՝ 8), նյութական վնասը՝ մոտ 17,6 միլիոն  դրամ (նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ մոտ 30 միլիոնով քիչ): 54 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ, 9 դեպքում ծխապատ գո­տի­­ն կամ հսկողությամբ իրականացվող այ­րում­­­ը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին:

Հրդեհների մեծ մասը՝ 195 դեպք, գրանցվել է քաղաքներում, 74 հրդեհ՝ գյուղերում: Երեւանում գրանցվել է 131 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռու քաղաքներում՝ 21 եւ Արարատի գյուղերում՝ 26: Ամենաքիչը Գեղարքունիքի քաղաքներում՝ 1 եւ Լոռու եւ Տավուշի գյուղերում՝ 3-ական; 2018-ի փետրվարին Շիրակի քաղաքներում հրդեհ չի եղել: 2017-ի փետրվարի համեմատ թե գյուղական, թե քաղաքային հրդեհների քանակն աճել է:

Այրվել է առավելապես բուսածածկ տարածք՝ 82 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 76, առանձնատներ՝ 24, տնակ, ավտոտնակ՝ 24, բնակելի շենքեր՝ 23, տրանսպորտային միջոցներ՝ 16 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար

2018 թվականի փետրվարին գրանցվել է 245 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 43-ով ավելի քան 2017-ի փետրվարին: Զոհվել է 17, վիրավորվել 349 մարդ: 2017-ի փետրվարի համեմատ զոհերի քանակն աճել է 9-ով, տուժածներինը՝ 38-ով: ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը՝ 124 դեպք, բախում­ներն են: 62 դեպք՝ վրաերթ, 29 դեպ­­ք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 30 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում գրանց­­վել է 291 թունավորում, զոհվել է 3, տուժել՝ 320 մարդ: 2017 թվականի փետրվարի համեմատ թունավորումների քանակն աճել է 22-ով, տուժածների քանակը նվազել 72-ով, իսկ զոհվածներինը մնացել անփոփոխ: Թունավորումների հիմնական պատճառներն են. 108 դեպք՝ ալկոհոլ, 85 դեպք` դեղորայք, 38 դեպք` քիմիական նյու­թեր, 22 դեպք` շմոլ գազ, 17 դեպք` սննդամթերք, 5 դեպք` բնական գազ, 16 դեպք՝ այլ աղբյուրներ: Ամենմաշատ թունավորումներ գրանցվել են մայրաքաղաքում՝ 199 դեպք:  Մարզերից ամենաշատ թունավորումներ գրանցվել են Արմավիրում՝ 27, ամենաքիչը Վայոց ձորում՝ 1 դեպք:

Այլ դեպքեր

2018 թվականի փետրվարին հանրապետությունում գրանցվել է 6 փլուզում, 1 պայթյուն, 1 քարաթափում, 2 ձնաբուք, վայրի կենդանիների 1 հարձակում, 2 երկրաշարժ, 1 անասնահամաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ