Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին

Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի «Սերբիա-2018» դաշտային վարժանքին

139
Տարածել

Հոկտեմբերի 8-11-ը Սերբիայի Մլադենովակ քաղաքում կանցկացվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնի» (Euro-Atlantic Disaster Response Coordination Centre՝ EADRCC) կազմակերպած «Սերբիա-2018» տարերային աղետների հետևանքների վերացման միջազգային դաշտային վարժանքը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի փրկարարները: Նման վարժանք կազմակերպվում է արդեն 18-րդ անգամ:  2010 թվականին վարժանքն անցկացվել է Հայաստանում, մասնակցել է 20 երկիր:

Փետրվարի 26-մարտի 1 ժամանակահատվածում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվել է վարժանքի պլանավորման հիմնական կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության եւ աղետների հետեւանքների վերացման կազմակերպման վարչության աղետների հետեւանքների վերացման պլանավորման, կանխատեսման եւ ծրագրավորման բաժնի ավագ հրահանգիչ Կարեն Բաբասյանը: Հայաստանը մտադիր է «Սերբիա-2018»  վարժանքին մասնակցել 24 փրկարարով՝ քաղաքային որոնողափրկարարական թիմ՝ 10 հոգի, ճառագայթային, քիմիական, կենսաբանական մոնիթորինգի իրականացման թիմ՝ 5 հոգի, ջրասուզական թիմ՝ 3 հոգի, ղեկավարման կազմ՝ 2 հոգի, գնահատողներ՝ 2 հոգի, միջազգային ուժերի համակարգման կենտրոն՝ 2 հոգի: Հայտն արդեն ներկայացված է:

Վարժանքի պլանավորման վերջնական կոնֆերանսը տեղի կունենա մայիսի 14-17-ը՝ Բելգրադում: Մինչեւ հունիսի վերջ, Հայաստանը ՆԱՏՕ «Աղետների արձագանքման եվրոատլանտյան կենտրոնին» կներկայացնի Սերբիա ուղարկվող անձնակազմի ցուցակը, գույքի ցանկը: Դաշտային վարժանքը՝ հոտկեմբերի 8-11-ը՝ Սերբիայի Մլադենովակ քաղաքում: Վարժանքի արդյունքները կամփոփվեն 2019 թվականի հունվարին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ամփոփ զեկույցը կկոչվի «Քաղված դասեր»:

911tert.am-ը պարբերաբար կներկայացնի «Սերբիա-2018» վարժանքի շուրջ զարգացումները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ