Գլխավոր ՀՀ ԱԻՆ Պարգեւատրումներ ԱԻՆ-ում (լուսանկարներ)

Պարգեւատրումներ ԱԻՆ-ում (լուսանկարներ)

1679
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամաններով այսօր պարգեւատրվեցին համակարգի մի շարք ստորաբաժանումներ եւ մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ արհեստավարժ աշխատանքի եւ մասնագիտական բարձր որակների համար:

Արտակարգ իրավիճակների նախարարության լավագույն առանձնացված ստորաբաժանում ճանաչվեց «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը», լավագույն կառուցվածքային ստորաբաժանում՝ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Արարատի մարզային փրկարարական վարչությունը լավագույնը մարզային ստորաբաժանումն էր, Վայոց ձորի մարզի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատը լավագույն ՀՓՋ-ն:

Բացի սրանից, արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից, լավագույն փրկարար, լավագույն հրշեջ-փրկարար, լավագույն ջրափրկարար կոչումների, պատվոգրերի արժանացան ԱԻՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ այլ մարզերի ստորաբաժանումների աշխատակիցներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ